«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

ՌԴ նախագահը նշել է ղարաբաղյան հակամարտության էթնիկ բնույթը, հիշել ցեղասպանությունը

ՌԴ նախագահը նշել է ղարաբաղյան հակամարտության էթնիկ բնույթը, հիշել ցեղասպանությունը
23.10.2020 | 14:29

«Վալդայ» քննարկումների ակումբում ՌԴնախագահ Վլադիմիր Պուտինը երեկ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակին: Նա նշել է, որ թե ադրբեջանական, թե հայկական կողմից մեծաթիվ զոհեր կան՝ իրենց տվյալներով՝ յուրաքանչյուր կողմից 2 000-ից ավելի զոհ, զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5000ի: Նա ասել է, որ շատ կցանկանար որևէ փոխզիջում գտնել, ամեն օր մի քանի անգամ խոսում է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ:
Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումների առնչությամբ Պուտինն ասել է՝ մեծ հույսեր ունի, որ ԱՄՆ-ը համատեղ կգործի, կաջակցի կարգավորման ջանքերին:


Պուտինին ուղղված հարցում ակնարկ կար, որ Ռուսաստանը կարող է օգնել Հայաստանին Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պայքարում, որովհետև Ռուսաստանն ու Հայաստանը յուրահատուկ հարաբերություններ ունեն: ՌԴ նախագահն ասել է, որ Ռուսաստանը յուրահատուկ կապեր ունի թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ: Նա մի քանի գործոններ է թվարկել և նշել, որ և Հայաստանը, և Ադրբեջանը Ռուսաստանի համար հավասար գործընկերներ են: Պուտինը նշել է, որ իհարկե ընդհանրությունների հետ մեկտեղ կան նաև տարբերություններ, և չօգտագործելով ցեղասպանություն բառը՝ ասել է.«Մենք հաստատ չենք մոռանա այն, ինչ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցավ հայ ժողովրդի հետ, հայ ժողովրդի մեծ ողբերգությունը»: Ղարաբաղյան հակամարտությունը սկսվելու պատճառի մասին Ռուսաստանի նախագահն ասել է, թե չի սկսվել որպես միջպետական կամ տարածքների համար հակամարտություն, այլ էթնիկ բնույթ է կրել: «Ցավոք, դա ևս փաստ է, որ նախ Սումգայիթում, իսկ հետո Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ դաժան ոճրագործություններ են իրականացվել: Այս ամենը պետք է համալիր հաշվի առնենք: Միևնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ այն իրավիճակը, որի պարագայում Ադրբեջանի տարածքի զգալի մասը կորսվել է, չի կարող երկար շարունակվել», - նշել է Պուտինը: Չխորանալով բանակցությունների մանրամասների մեջ՝ նա ասել է, թե լարված աշխատանք է տարվել կողմերի դիրքորոշումները մերձեցնելու համար, որոշ պահերի թվում էր, որ մի փոքր էլ, մի քիչ էլ, մի քայլ էլ՝ և կգտնվի լուծումը, դժբախտաբար դա տեղի չունեցավ, և «այսօր մենք ունենք հակամարտություն՝ վատագույն տարբերակով»:
«Հիմա առաջինը, ինչ պետք է անել՝ անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները: Այդ մասին ձեռք բերված համաձայնությունը ցավոք չկատարվեց, պետք է ձգտել իրականացմանը», - ընդգծել է ՌԴ նախագահը:


Թուրքիայի դիրքորոշման վերաբերյալ, Պուտինը, գովաբանելով Էրդողանին, նաև ասել է, թե որոշ հարցերում տեսակետները չեն համընկնում. «Նա չի ճանաչում Ղրիմը, Լեռնային Ղարաբաղը: Մեր կողմից պետք է աշխատենք բոլորի հետ, համբերությամբ լցվենք, ապացուցենք մեր ճշմարտությունը: Տարբեր են դիրքորոշումները Հարավային Կովկասի իրավիճակի վերաբերյալ՝ Ռուսաստանը գտնում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով, եթե 30 տարվա բանակցությունները լուրջ հաջողություններ չեն գրանցել, չի նշանակում, թե պետք է սկսել կրակել», - հայտարարել է նա:

Դիտվել է՝ 1708

Մեկնաբանություններ